Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը երեքշաբթի օրը հայտարարել է դաշնային անվտանգության ծառայող Ալեքսանդր Լիտվինենկոյի զոհվելու գործով բաց պարզաբանումներ սկսելու մասին: Այս առումով առաջին լսումները տեղի կունենան հուլիսի 31-ին: Հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես կհայտարարվի հարցման գործընթացի դադարեցման մասին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Լիտվինենկոն մահացել է 2006-ի նոյեմբերի 23-ին` պոլոնիում-2010 նյութի թունավորման հետևանքով: Նրա ինքնազգացողությունը վատացել է նախկին գործընկերներ Անդրեյ Լուգովի և Դմիտրի Կովտունի հետ հանդիպումից հետո: Նրանք երեքով Լոնդոնի Millennium հյուրանոցում թեյ են խմել: