Ադրբեջանը հետաքրքրված է ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության շրջանակների ընդլայնման հարցում: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` Բրյուսելում «Արևելյան գործընկերություն» ծրագրի 5-րդ նստաշրջանի ժամանակ, գրում է Trend-ը:
Նրա խոսքերով` Ադրբեջանը լուրջ ջանքեր է գործադրել Եվրամիության չափանիշներին համապատասխանելու հարցում:
«Ընդունելով անվտանգ միջավայրում մեր քաղաքացիների արդյունավետորեն կառավարվող շարժունակությունը որպես «Արևելյան գործընկերության» կարևոր տարրերից մեկը`մենք համագործակցություն ստորագրեցինք շարժունակության ոլորտում`անցագրային ռեժիմի հեշտացման և ռեադմիսիայի վերաբերյալ պայմանագիրը: Երկու վերջին պայմանագրերը, որոնք ուժի մեջ կմտնեն առաջիկա ամսիների ընթացքում, կօգնեն մեր քաղաքացիների միջև առևտրական և մշակութային հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև միգրացիոն հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ պայմաններ կստեղծեն»,- ասել է Մամեդյարովը: