Չինական Հանսյու նահանգի Յույմեն հին քաղաքի 30 հազար բնակիչներից ոչ մեկը չի կարող լքել իր բնակավայրը: Այսպիսով, իշխանությունները փորձում են կանխել մահացու վտնագավոր հիվանդության՝ ժանտախտի տարածումը, գրում է թայվանական South China Morning Post պարբերականը:
Բոլոր մարդկանց և տրասպորտային միջոցներին արգելված է քաղաքից դուրս գալ: Իշխանությունները քաղաքի մուտքն ու ելքն արգելափակել են անցած շաբաթ, երբ տեղի բնակիչը մահացել է հիվանդանոցում: Բժիշկների առաջարկով՝ կարանտինը ինը օր կտևի:
Հաղորդվում է, որ 38-ամյա տղամարդը սատկած առնետով ցանկացել է կերակրել իր շանը, իսկ երկու օր անց նրան հիվանդանոց են տեղափոխել թոքերի ժանտախտով:
Սա ժանտախտի միակ տեսակն է, որը կարող է մարդուն մարդուց փոխանցվել օդակաթլիային միջոցով:
South China Morning Post-ի տվյալներով՝ ժանտախտով այլ վարակվածներ դեռ չեն հայտնաբերվել: