Boeing 777-ի կործանումից հետո Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակրի տրամադրումը անընդունելի է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է russian.rt.com-ը:
«Դա բոլորովին անտեղի է»,- հայտարարել է Հարֆը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ 2014թ. հոկտեմբերին կտրամադրվի ներկայիս «Միստրալը», իսկ երկրորդի մատակարարումը կախված կլինի Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետագա դիրքորոշումից: