Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեմ է հանդես եկել երկրում ռազմական դրություն հայտարարելուն: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը՝ Պորոշենկոյի և Գերագույն ռադայի պատգամավորական խմբերի և խմբակցությունների հետ հանդիպումից հետո, գրում է ITAR-TASS-ը:
«Կոչ անելով իշխանություններին ռազմական դրություն մտցնելու որոշում կայացնել, ժողպատգամավորները պետք է գիտակցեն այդ որոշման հետևանքներն երկրի վրա: Այսօր նույնիսկ մեկ անզգույշ ասված բառը կարող է մեծ հետևանքներ ունենալ»,- հայտարարել է Պորոշենկոն: