Ռուսամետ «Եվրասիական ընտրություն» կոալիցիան Վրաստանում 30 հազար ստորագրություն է հավաքել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պահանջով: Այս մասին գրում է Trend-ը:
Ինչպես հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Արչիլ Չկոիձեն, նրանք հաջորդ շաբաթ հավաքած ստորագրությունները խորհրդարան կուղարկեն հաջորդ շաբաթ: Վրաստանի խորհրդարանում օրենսդրական նախաձեռնության համար հենց 30 հազար ստորագրություն է անհրաժեշտ:
Չիկոձեն նշել է, որ «Եվրասիական ընտրությունը» պահանջում է վրացի ժողովրդի կամքի կատարումը և Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: