Ճարպակալման պատճառներից մեկը բարձր կալորիականություն ունեցող սննդի նկատմամբ հակումն է, որը հաճելի զգացողություններ է առաջացնում և ուղեղում խթանում է հագեցման գործընթացը: Համեղ սննդով այս գերխթանումն անհրաժեշտ է, եթե առանց դրա հագեցման համակարգը վատ է գործում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ուսումնասիրողները պարզել են, որ ճարպակալման պատճառով կանանց մոտ խանգարվում է ասոցիատիվ կրթությունը: Գիտնականները միևնույն առաջադրանքը տվել են նորմալ քաշով և ճարպակալմամբ տառապող խմբերին: Մի պարագայում ճիշտ պատասխանն ամրապնդել են սննդով, իսկ մյուսում՝ գումարով: 2 խմբերի կանայք զգալիորեն տարբեր են արձագանքել սննդով խթանումին։