Օրերս, այժմ արդեն գոյություն չունեցող The Pussycat Dolls խմբի անդամ 36-ամյա Նիկոլ Շերզինգերը ստիպել է իր երկրպագուների սրտերին ավելի արագ բաբախել, գրում է super.ru-ն:
R&B երգչուհին հանդիսատեսի առջև ներկայացել է կարճ շորտերով, որը հազիվ փակել է նրա բարեմասնությունները: Երգչուհին մի քանի րոպե անդադար «Թվերք» է պարել, որը շատ տարածված է ԱՄՆ-ում բնակվող լատինամերիկուհիների շրջանում:
Այս պարը 2000-ականներին տարածվել է կոնքերի շարժումների պատճառով: Ընդ որում, համերգից հետո Նիկոլի երկրպագուները նրան կատակով «թվերք-զինգեր» են կոչում: