Նախարարների կաբինետի թարմացումը ծառայում է ավելի արդյունավետ աշխատելուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Մենք շատ արդյունավետ կառավարություն ենք: Այս թարմացումը ծառայում է ավելի արդյունավետ աշխատելուն: Բացի այդ, դա արվում է այն բանի համար, որ այն սխալները, որոնք այս կամ այն գերատեսչությունում արձանագրվել են մինչ այժմ, ուղղվեն առավելագույնս կարճ ժամանակահատվածում»,- նշել է վարչապետը: