Պորտուգալիայի Պորտու քաղաքում հանրային անվտանգության ոստիկանությունն աճուրդի է հանել վեց հազար իր, գրում է Rosbalt-ը:
Հետաքրքիր է, որ ոչ ոք տեսականին չէր ընտրել: Աճուրդի են հանվել նոութբուքեր` 225 եվրոյով, պլանշետներ` 200 եվրոյով, հագուստների համար պատյաններ` 3 եվրոյով: Այդ ամենը կորել է քաղաքի բնակիչների և հյուրերի մոտից և այդպես էլ չի գտել սեփականտիրոջը:
Իշխանությունները որոշել են ազատվել վերոնշյալ իրերից` ցանկացողներին հրավիրելով ապրանքներ ձեռք բերել շատ ցածր գներով:
Նշվում է, որ աճուրդը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում: