Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլինկինը Եվրախորհրդարանին կոչ է արել ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի «ժողովրդական հանրապետությունները» պաշտոնապես ահաբեկչական խմբավորումներ ճանաչել: Այս մասին նա ասել է Բրյուսելում`Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ, գրում է Korrespondent.net-ը:
Ուկրաինայի արտգործնախարարի խոսքերով` անջատողականները սովորաբար պայքարում են անկախության համար, «բայց այժմ Ուկրաինան գործ ունի ահաբեկիչների հետ»:
«Մենք պետք է հստակ ասենք, որ Ռուսաստանն այժմ պետք է նրանց հետ`Ռուսաստան տանի»,- նշել է Կլիմկինը:
Նշենք, որ Եվրամիությունն, իր հերթին, դատապարտում է Ուկրաինայի արևելքում գործող աշխարհազորայիններին և կքննարկի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու հարցը: Նման հայտարարություն է արվել ԵՄ արտգործնախարարների նիստի արդյունքում: