ԵՄ խորհուրդը դատապարտել է Ուկրաինայի արևելքում ապստամբների գործողությունները, «որոնց պատճառով շատ անմեղ մարդիկ են զոհվում»` խոստանալով քննարկել դրանք ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասելու հարցը: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով ԵՄ երկրների արտգործնախարարների ընդունած որոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու կոչով միջազգային կառույցներին է դիմել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: