Ռուսաստանը և Չինաստանը «կոչված են գլխավորելու նոր աշխարհը, որը կապահովի մարդկության փրկությունը, եթե մինչ այդ իմպերիալիզմը ոչնչացնելու նպատակով հանցագործ պատերազմ չսկսի», կարծում է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն: Այս մասին նա գրել է «Ժամանակն է ավելի մոտիկից ճանաչել իրականություն» վերնագրված իր հոդվածում, որը լույս է տեսել Granma պարբերականում:
Մեկնաբանելով վերջերս Բրազիլիայում ավարտված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը` Կաստրոն վճռորոշ է համարել այն «ներդրումը, որը Ռուսաստանը և Չինաստանը կարող են ունենալ Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների գիտության, տեխնոլոգիայի և տնտեսության զարգացման մեջ»:
Նա վստահ է, որ Ռուսաստանը և Կուբան «կավարտեն մարդկության պատմության մեջ հզորագույն գործերից մեկը»: