Ուկրաինայում մեկնարկել է զորակոչի երրորդ ալիքը: Կզորակոչվեն միայն նրանք, ովքեր ունեն ռազմական մասնագիտություն: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, գրում է Interfax-ը:
Նրա խոսքերով` մասնակի մոբիլիզացման երրորդ ալիքը նախատեսված է առկա զորամասերի ուժեղացման և ռեզերվի ստեղծման համար, իսկ ռոտացիայի մասին խոսք անգամ չկա:
Լիսենկոն նաև ասել է, որ Ուկրաինայում մոտ 20 հազար զինծառայող է բնակվում, ովքեր խաղաղարար գործունեության փորձ ունեն: