Ամերիկյան հետախուզական ծառայությունները այսօր կհրապարակեն տվյալներ, որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում Boeing 777 ինքնաթիռի կործանմանը. այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը, գրում է russian.rt.com-ը:
Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Ամստերդամ-Կուալա-Լամպուր չվերթը, կործանվել է հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում: Ինքնաթիռի վրա 298 մարդ է գտնվել, նրանք բոլորը զոհվել են: