Նիդեռլանդների փորձագետների խմբի ղեկավարը հայտնել է, որ մալայզիական Boeing 777 ինքնաթիռի զոհերին տեղափոխող գնացքում ոչ թե 282 (ինչպես հայտնել են Կիևի իշխանությունները), այլ 200 մարմին է եղել: Այս մասին գրում է The Washington Post-ը:
«Միակ բանը, ինչում ես վստահ եմ, այն է, որ մարմինները 200-ն են»,- ասել է փորձագետը:
«Նրանք կգտնվեն, մենք պետք է նրանց գտնենք»,- ասել է նա` նկատի ունենալով մյուս մարմիններին: