Yahoo ընկերությունը ձեռք է բերել Flurry ծառայությունը, որը բջջային սարքավորումների հավելվածների և գովազդի օգտագործման համար նախատեսված ամենախոշոր ծառայություններից է: Նոր հարթակը կօգնի Yahoo!-ին պարզել, թե հատկապես ինչ տեսակի հավելվածներ են նախընտրում օգտատերերը, որքան ժամանակ են անցկացնում դրանցում, որ գովազդի վրա են սեղմում և այլն, գրում է The New York Times-ը:
Հայտարարելով գործարքի մասին` Yahoo!-ն պարտավորվել է ընդլայնել ծառայությունը նաև այլ մշակողների համար, որոնք օգտագործում են Flurry ծառայությունը:
Գործարքի պաշտոնական գումարը չի նշվում: Ըստ The New York Times-ի` Yahoo-ն Flurry-ին 300 մլն դոլար է վճարել: