Գիտնականները պարզել են, թե ինչու է մեծերի համար օտար լեզու սովորելն ավելի բարդ, քան երեխաների`իրենց ուսումնասիրության արդյունքները հրապարակելով PloS ONE ամսագրում:
Նախևառաջ, մանկական ուղեղում ավելի հեշտ են ձևավորվում նեյրոնների միջև կապերը, որոնք ամրապնդում են ստացած տեղեկությունը:
Բացի այդ, մեծերը շատ ջանքեր են գործադրում առանձին բառեր հիշելու համար, ինչն այս հարցում ևս օգտակար չէ: Նրանք ավելի շատ են վերլուծում ստացած տեղեկությունը: Այնինչ երեխաները բառերն ընդունում են որպես շփման համար անհրաժեշտ տարրեր: