Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, այսօր՝ հուլիսի 22-ին, ընկերական հանդիպում էր անցկանցում Գերմանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օսնաբրյուկ»-ի հետ:
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին: Նա 65-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ հանդիպման հաշիվը դարձնելով 1:1: Մխիթարյանի գոլը փրկեց «Բորուսիա»-ին պարտությունից:
«Բորուսիա»-ի հաջորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին: Յուրգեն Կլոպի թիմը կմրցի «Ռոտ-Վայս Էսեն»-ի հետ:
«Օսնաբրյուկ»-«Բորուսիա»՝ 1:1
1:0 Ֆելդհան (34’, 11 մետրանոց), 1:1 Մխիթարյան (65’)