ՈՒԵՖԱ-ն ստիպել է ՊՍԺ-ին, որ հաջորդ եվրագավաթային հանդիպմանը փակի մարզադաշտի 2 սեկտորը:
Պատժի պատճառը փարիզյան թիմի երկրպագուների վատ վարքագիծն է՝ «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ: Նշվում է, որ նրանք իրենց վարքագծով վիրավորել են անգլիական ակումբի հաշմանդամ երկրպագուներին, ինչպես նաեւ նրանց վրա շշեր նետել:
ՀԻշեցնենք, որ ՊՍԺ-«Չելսի» հանդիպումը ավարտվել էր 3:1 հաշվով: