Գիտնականները պարզել են, որ կատուների աղեհամակարգում «բնակվող» Toxoplasma gondii կոչվող պարազիտը կարող է տոքսոպլազմոզ առաջացնել և փոխանցվել մարդուն: Տոքսոպլազմաները միաբջիջ կենդանիներն են, գրում է Gazeta.ru-ն:
Նորիս Քոթոն քաղցկեղի հետազոտության կենտրոնի մասնագետները պարզել են, որ տոքսոպլազմաները հակաքաղցկեղային հատկություններ ունեն:
Հայտնվելով օրգանիզմում` տոսքոպլազմաներն ակտիվացնում են իմունային համակարգի T բջիջները` մեծացնելով նաև այն բջիջների քանակը, որոնք պայքարում են քաղցկեղածին բջիջների դեմ:
Նշենք նաև, որ որպեսզի պարազիտը չբազմանա մարդու օրգանզիմում, գիտնականները ստեղծել են տոսքոպլազմայի մեկ այլ` մուտանտային տեսակ: