Մեր նախնիները սնունդը ջերմամշակել և օգտագործել են գյուղատնտեսության առաջացումից դեռ շատ առաջ: Հետազոտողները դա պարզել են նրանց ատամներն ուսումնասիրելով: Այս մասին գրում է Rosbalt-ը:
Գիտնականները հետազոտել են 14 գանգերը, որոնք պեղվել են Կենտրոնական Սուդանում: Թաղումները եղել են մեզոլիթյան և նեոլիթյան դարաշրջաններում:
Գիտնականները եզրակացրել են, որ առնվազն 7 հազար տարի առաջ օգտագործվել է այծոտն կոչվող բույսը: Այսօր այդ բույսը մոլախոտ է համարվում:
Հնարավոր է՝ բույսը պահպանել է մարդկանց ատամները տարատեսակ մանրէներից: Բացառված չէ, որ այն գործածվել է նաև բժշկական նպատակներով: