Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Արևմուտքը բացահայտվում է որպես ոչնչություն՝ արձակելով Պուտինի ձեռքերը, թույլ տալով լարել իրավիճակը նաև Հրվ. Կովկասում. Պիոնտկովսկի

Արևմուտքն արձակում է Պուտինի ձեռքերը՝ թույլ տալով ընդլայնվել և լարել իրավիճակը նաև Հարավային Կովկասում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հեղինակավոր հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին` անդրադառնալով մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո առաջացած շրջադարձային փուլին և Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության համարժեքությանը:

Նա հիշեցրեց ժամեր առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի արած հայտարարությունը ԵՄ արտաքին գործերի խորհրդի բրյուսելյան նիստի ժամանակ այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների «երրորդ փուլ» (ռուսական տնտեսության բոլոր ոլորտների նկատմամբ) ԵՄ-ն դեռ չի սահմանի այն դեպքում, երբ ինքը համոզված է, որ ինքնաթիռը կործանվել է ոչ պատահականորեն, այլ անմիջականորեն ռուսական զորքերի կողմից Պուտինի հրահանգով: Պիոնկովսկիի խոսքերով՝ Պուտինը Սիրիայի դեպքում օգտագործել է նույն հնարքն, որն ուղղված էր օրվա քաղաքական օրակարգի տրամաբանության փոփոխությանը:

«Հիշո՞ւմ եք, երբ Արևմուտքը պատրաստվում էր շատ լուրջ կերպով դիմակայել Ասադի ռեժիմին, որը ոչնչացրել էր սուննի համայնքը՝ մոտավորապես 100 հազար մարդու: Պուտինը խորհուրդ տվեց սկսել քիմիական հարձակում սեփական ժողովրդի դեմ, և դա փոխեց օրվա օրակարգը: Այդպես էլ այսօր: Մի քանի ժամվա ընթացքում Պուտինն Արևմուտքի համար դարձավ կառուցողական առաջնորդ՝ վերադարձնելով սև արկղերը, վերադարձնելով զոհերի մարմինները, թեև ոչ բոլորի, և այդ վախկոտ Արևմուտքը մշտապես պատրաստ է աչքերը փակել բոլոր հանցագործությունների վրա՝ մեծ հաճույքով խոսելով Պուտինի կառուցողականության մասին:

Իսկ ինչպե՞ս կարելի էր պատժամիջոցներ մտցնել, երբ դեռևս չի ուսումնասիրվել ողբերգության պատճառները, այսինքն՝ չի իրականացվել հետաքննություն: Հիմա մի քանի ամիս հետաքննություն է ընթանալու, և ինչպես ասաց Էշթոնը՝ պատժամիջոցներ չեն մտցվելու այս ողջ շրջանում, հետո նա առաջարկում է հաշտություն, իսկ հետո լեգիտիմություն այդ հանցագործներին և բանակցություններ: Այսինքն՝ քայլ առ քայլ Արևմուտքը կրկնվում է, քանի որ չի ցանկանում դիմակայել ակնհայտ ագրեսիային ու ահաբեկչությանը: Հիմա Պուտինը ցանկացավ փոխեց օրակարգը. հիմա արդեն խոսքը ոչ թե Ուկրաինայի դեմ ագրեսիայի, այլ ավիավթարի պատճառների քննության մասին է: Ահա Պուտինի այս արհեստական քայլը. գործել նոր հանցագործություն, որպեսզի դրա քննարկմամբ փոխվեր Ուկրաինայում ռուսական գործողությունների դեմ ուղղված պատժամիջոցների ուղղությունը»,- նշեց Անդրեյ Պիոնտկովսկին՝ հայտարարելով, որ ինքնաթիռի կործանումը պլանավորված է եղել ավելի վաղ, դա Պուտինին պետք էր շտապ, սրանով նա ստացավ բանակցությունների ու հաշտության հնարավորություն:

Հարցին, թե Արևմուտքի ներկայիս պահվածքն ու Ռուսաստանի նկատմամբ հնարավոր նոր ճնշումներն ինչպե՞ս կպրոյեկտվեն Հարավային Կովկասում, վերլուծաբանը պատասխանեց, որ վերջին օրերին Արևմուտքի քաղաքականությունը բացահայտվեց որպես ոչնչություն. ի դեպ, Արևմուտքն ունի լուրջ լծակներ, որպեսզի կանգնեցնի Պուտինին ոչ ռազմական ճանապարհով, ոչ պատերազմելով, այլ կտրուկ տնտեսական պատժամիջոցներով, տնտեսական արգելափակմամբ, ռուսաստանյան բանկային համակարգի արգելափակմամբ, էներգակիրների արտահանումից հրաժարումով և այլն, և այլն: «Բայց անընդհատ կրկնում են, թե Պուտինին տանք ևս մեկ հնարավորություն: Եկեք հասկանանք նրան և այլն: Բայց Արևմուտքի նման դիրքորոշումը արձակում է Պուտինի ձեռքերը և թույլ է տալիս նրան պլանավորել ու կառավարել հակամարտությունները նաև այլ աշխարհագրական տարածաշրջաններում, հատկապես հետսովետական տարածաշրջանում, որն ամբողջությամբ Պուտինի կողմից դիտարկվում է, որպես ռուսական աշխարհին նախնիների հողերը ետ վերադարձնելու հիտլերյան բանաձևի ընդլայնման մի դաշտ»,- այսօպես եզրափակեց իր խոսքը Անդրեյ Պիոնտկովսկին:

Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի օդային տարածքում պրոռուսական ահաբեկիչների կողմից մալայզիական ինքնաթիռի կործանումը կարծես սառը ցնցուղ էր դարձել Արևմուտքի համար: Արևմտյան ղեկավարները խոսում էին Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների, ոլորտային և անձնավորված պատժամիջոցների մասին, որոնք ամբողջությամբ կտապալեին Ռուսաստանի տնտեսությունը: Սակայն ԵՄ ԱԳՆ ղեկավարները ժամեր առաջ հետաձգեցին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը:

Պատժամիջոցների վերաբերյալ որոշման ընդունումը տեղափոխել են հուլիսի 24-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները ծրագրում են հուլիսի 22-ին հրապարակել ռուսաստանցի այն իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստ է արգելք դնել միայն Ռուսաստանի հետ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտում նոր պայմանագրերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում