Իսպանական Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիտ Գարեթ Բեյլը իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որը կապված է եղել թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի հետ: Ռոդրիգեսը այսօր պաշտոնապես դարձել է «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ՝ ակումբի հետ կնքելով 6 տարվա պայմանագիր:
«Եւս մի հիանալի խաղացող միացավ «Ռեալ Մադրիդ»-ին: Բարի՛ գալուստ, Խամես Ռոդրիգես: Վայելի՛ր, սա քո օրն է»-, գրել է Բեյլը:
Նշենք, որ Ժամը 22:00-ին տեղի կունենա կոլումբիացի ֆուտբոլիստի պաշտոնական շնորհանդեսը: Այն ուղիղ եթերում կարող եք հետևել 1in.am Sport-ի հետ: