Հրթիռակոծության սպառնալիքի պատճառով ամերիկյան Delta Air Lines ընկերությունը դադարեցրել է Իսրայել չվերթները: Այս մասին ասվում է ավիափոխադրողի կայքում:
Delta Air Lines-ի այս հայտարությունն անսպասելի է եղել բոլորի համար: Այսպես, Boeing-747 ինքնաթիռը, որը Նյու Յորքից Թել Ավիվ է թռչելիս եղել, Միջերկրական ծովի վրայով անցնելիս ուղղությունը փոխել է դեպի Փարիզ: Ինքնաթիռում գտնվել են 273 ուղևոր և անձնակազմի 17 անդամ:
Ընկերությունում նշում են, որ այս որոշումը պայմանավորված է Իսրայելի տարածքում ռմբակոծությունների վտանգով: