Բրազիլացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Դունգան առաջին հարցազրույցն է տվել, որպես Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ.
«Բրազիլիայի ազգային ընտրանին այլևս ամենաուժեղը չէ: Բայց ծանր աշխատանքի արդյունքում, մենք կարող ենք հետ բերել նախկին դիրքերը: Ես չեմ ցանկանում ամպագորգոռ հայտարարություններ անել, այլ ցանկանում եմ ասել իրականը: Իսկ իրականությունն այն է, որ եթե մենք ցանկանում ենք հաղթել աշխարհի առաջնությունում, ապա պետք է լավ ու քրտնաջան աշխատանք կատարենք:
Բրազիլիան միշտ ունեցել է տաղանդավոր ֆուտբոլիստներ: Սակայն միայն տաղանդների շնորհիվ հաջողության չես հասնի: Հասկացե՛ք, Բրազիլիայի հավաքականը չի կարող հաղթել միայն այն պատճառով, որ կրում է լեգենդար դեղին համազգեստ: Հաղթանակը տրվում է ոչ թե հեղինակության, այլ կատարած աշխատանքի շնորհիվ»-, ասել է Դունգան: