Գրոհայինները ականանետներով ռմբակոծել են Դամասկոսի պատմական թաղամասերից մեկում գտնվող շուկան, որի տարածքում 11 ռումբ է պայթել: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:
Հարձակման հետևանքով 18 մարդ հոսպիտալացվել է, ավերվել են վաճառակրպակները, ինչպես նաև վնասվել են այդ վայրում գտնվող ավտոմեքենաները:
Բացի այդ, զինված գրոհայինները գրավել են քաղաքի ծայրամասում գտնվող մի քանի շենքեր: Սիրիայի զինծառայողները հետ են մղել հարձակումը: Հատուկ գործողության ժամանակ հայտնաբերվել և ոչնչացվել է 400 մետրանոց թունելը, որը գրոհայինները փորել էին 11 մետր խորությամբ` օգտագործելով հանկարծակի հարձակումների համար։