Սիրիայի Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան այսօր պաշտոնանկ է արել «ժամանակավոր կառավարությանը»՝ Ահմեդ Թոումեի գլխավորությամբ, գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես հաղորդվում է սիրիական ընդդիմության արտասահմանյան խմբավորման կոմյունիկեում, որը տրամադրել է «Սքայ նյուզ Արաբիան», նոր կաբինետը ստեղծվելու է 30 օրվա ընթացքում:
Մինչ վերջին շրջանը Թոումեն ու նրա համախոհները գտնվում էին թուրքական Գազիանթեփ քաղաքում:
Սիրիայի Ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի «կառավարությունը» ստեղծվել էր 2013-ի նոյեմբերին, սակայն այն չէր էլ կարողացել տեղափոխվել այն շրջաններ, որոնք գտնվում են ապստամբների հսկողության տակ Սիրիայի հյուսիսում։
Թոումեին չէր հաջողվել կատարել խոստումները և տուժած շրջաններին մարդասիրական օգնություն հասցնել թուրքական սահմանով: