Բրազիլացի մասնագետ Կարլոս Դունգան դարձավ Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ:
Այսօր՝ Հուլիսի 22-ին, Դունգան, հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, պաշտոնապես ներկայացվեց որպես Բրազիլիայի ընտրանու նոր գլխավոր մարզիչ: Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաև Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահն՝ Խոսե Մարիա Մարինը:
Նշենք, որ Դունգան նախկինում աշխատել է աշխարհի հնգակի չեմպիոնների հետ: 2006-2010 թվականներին նրա գլխավորությամբ Բրազիլիայի ազգային թիմը դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի և Ամերիկա աշխարհամասի առաջնության հաղթող: Իսկ «Մունդիալ-2010»-ում, նրա գլխավորած Բրազիլիայի հավաքականը հասավ մինչև 1/4-րդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց Հոլանդիայի հավաքականին: