Washington Post-ն իր այսօր հրապարակված խմբագրական հոդվածում քննադատել է Ռուսաստանի գործողությունները մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո՝ այն անվանելով «ռեժիմ օրենքից դուրս»:
Նա նաև բնութագրել է Մոսկվայի գործողությունները որպես «բարբարոսության դաս»: «Հնարավոր է, Ռուսաստանը կամ զինյալները, որոնց նա աջակցում է, չեն պատրաստվել ոչնչացնել մալայզիական ինքնաթիռը: Սակայն նրանց վարքագիծը աղետից հետո դարձավ բարբարոսության ու արատավոր պետական կառավարման օրինակ: Մինչ նրա ստորադասները հրամանատարների ղեկավարության ներքո փորձել են ամեն կերպ թաքցնել հանցագործության հետքերը, ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը հերքել է ակնհայտը՝ սկսելով քարոզչական արշավ բացահայտ ստից»,- գրույմ է թերթը:
«Ի՞նչ է հարկավոր. դա լայն ռազմավարություն է՝ կոչված վերջ դնել պուտինյան ագրեսիային ու այնտեղ, որտեղ հնարավոր է՝ դրա հետևանքները վերացնել: Այն սկսվում է պատժամիջոցներից, որոնք պետք է վնաս հասցնեն ռուսական տնտեսությանը»,- գրում է Washington Post-ը: