Սելենա Գոմեսն այցելել է Իտալիայի Իսկյա կղզի անցած շաբաթ Global Film and Music Festival փառատոնի շրջանակում՝ հայտնում է super.ru-ն:
Ներկա գտնվելով մի քանի ընթրիքների ու ստանալով Kids’ Global Award մրցանակը՝ 21-ամյա երգչուհին չի շտապել լքել գեղեցիկ վայրերը: Նա քայլել է հրաբխային կղզու պատմական վայրերով ու լուսանկարվել ընկերուհիների հետ:
Փրկվելով նեապոլիտանական թեժ արևից՝ աստղը խմել է իր իսկ ձեռքով պատրաստած նարնջի թարմ ֆրեշ: Հաջորդ օրը աստղը գերադասել է օրն անցկացնել զբոսանավի վրա: