Արմավիրի մարզում գտնվող«Արա և Այծեմնիկ» ակումբի մարզադաշտում մեկնարկել է նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Հայաստանը հյուընկալ երկիր է և մենք ուրախ ենք ընդունել առաջնության ավելի քան 370 պատվիրակներին` մարզիկներին, մարզիչներին, պատվիրակությունների մյուս անդամներին: Վստահ եմ, որ նրանք բոլորն էլ հայկական հյուընկալ հողում իրենց հարմարավետ են զգում»- ասել է Գաբրիել Ղազարյանը:
Առաջնությունն ընթանալու է մինչև հուլիսի 26-ը, որինմասնակցում են 300-ից ավելի մարզիկներ՝ 39 երկրից:Հայաստանն այս առաջնությանը ներկայացնելու են 8 նետաձիգներ: Այս մրցումը վարկանիշային է 2015 թվականի ամռանը կայանալիք Եվրոպական խաղերի համար և վարկանիշային միավոր է բերելու Ռիո-2016 ամառային Օլիմպիական խաղերի համար: