Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խամես Ռոդրիգեսն այսօր «Մոնակո»-ից պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»: Տրանսֆերի արժեքը կազմել է 80 մլն եվրո:
Խամեսի տրանսֆերը ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերների ցանկում 5-րդն է:
1.Քրիշտիանու Ռոնալդու, «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ռեալ» – 94 մլն եվրո
2. Գարեթ Բեյլ, «Տոտենհեմ»-ից «Ռեալ» – 90 մլն եվրո (ակումբները տրանսֆերի արժեքի մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: Ընդունվում է ՖԻՖԱ-ի տրանսֆերների պաշտոնական գրանցամատյանում նշված գումարը, որտեղ տվյալ դեպքում նշված է 90 մլն եվրո)
3. Լուիս Սուարես, «Լիվերպուլ»-ից «Բարսելոնա» – 82 մլն եվրո
4. Խամես Ռոդրիգես, «Մոնակո»-ից «Ռեալ» – 80 մլն եվրո
5. Զինեդին Զիդան, «Յուվենթուս»-ից «Ռեալ» – 75 մլն եվրո