Վաշինգտոնի գերագույն դատարանը ամերիկացի Քևին Մարտինին անմեղ է ճանաչել կնոջ սպանության համար՝ բանտում 26 տարի անցկացնելուց հետո: Այս մասին հաղորդում է The Washigton Post-ը:
Դատապարտյալի անմեղությունը կարողացել է ապացուցել դատախազը, որը հետաքննում էր գործը երկու տարվա ընթացքում և մատնանշել էր ԴՆԹ-ում առկա հակասությունները:
2009թ.-ից Վաշինգտոնի Գերագույն դատարանը արդեն արդարացրել է չորս կալանավորների, որոնց դատապարտել էին 1980-1990-ական թթ: Այժմ ՀԴԲ-ն և ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը որոշել են վերանայել ավելի քան 2 հազար վճիռներ, որոնք կայացվել են այդ ընթացքում: