Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը մեկնաբանել է Խամես Ռոդրիգեսի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը:
«Խամես Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել 80 մլն եվրոյի դիմաց: Հիանալի է, որ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններն այդքան «գերազանց» են աշխատում»,- Twitter-ի իր էջում գրել է Լինեկերը:
Հիշեցնենք, որ այսօր Ռոդրիգեսը պաշտոնապես «Ռեալ» տեղափոխվեց: Ֆուտբոլիստի շնորհանդեսն ու մամլո ասուլիսը կկայանան այսօր: