«Միլան»-ի հարձակվող Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ նոր մրցաշրջանում հույսեր է կապում թիմի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ:
«Մարիոն «Միլան»-ի առանցքային խաղացողներից մեկն է: Չեմ ցանկանում, որ Բալոտելին հեռանա «Միլան»-ից: Ոչ մի խնդիր չունեմ նրա հետ:
Եթե նա հեռանա, կունենանք ընդամենը 1 կենտրոնական հարձակվող՝ Պացինին: Բալոտելին պետք է մնա ու շարունակի օգուտ տալ թիմին»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է Sky Italia-ն: