Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտահայտությունների տոնն էականորեն տարբերվում է՝ գրում է The Wall Street Journal-ը:
Չնայած Ռուսաստանի հասցեին խիստ խոսքերին և հայտարարություններին, որ նա աջակցում է անջատողականներին Ուկրաինայում, որտեղ կործանվել է մալայզիական ինքնաթիռը, տպավորություն է ստեղծվում, որ Բարաք Օբաման գիտակցաբար աշխատում է խուսափել անձամբ Վլադիմիր Պուտինի հասցեին մեղադրանքներից և ավելի զուսպ է արտահայտվում՝ կարծում է պարբերականը:
The Wall Street Journal-ը կարծում է, որ Օբամայի նման պահվածքը կարող է պայմանավորված լինել այն հույսով, որ Պուտինը կփոխի Ուկրաինայում իր դիրքորոշումը: Չնայած Օբամայի և Պուտինի միջև լարվածությունը նկատելի է՝ նրանք հաճախ խոսում են հեռախոսով, և Օբաման չի ուզում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակասությունն անցնի աձնական շփումների հարթություն:
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Օբամային Պուտինի հետ համագործակցությունն անհրաժեշտ է նաև շատ այլ միջազգային բարդ խնդիրների լուծման համար՝ նշում է The Wall Street Journal-ը: Մասնավորապես՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համագործակցության հարցում հետաքրքրված է սիրիական ճգնաժամի և Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործում՝ կարծում է պարբերականը: