«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
Ֆրանսիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանում Ֆալկաոն մասնակցել է 17 հանդիպումների և 9 գոլ հեղինակել: Հունվարին նա ծնկի խաչաձև կապանների կտրվածք է ստացել, ինչի պատճառով ստիպված է եղել բաց թողնել աշխարհի 2014 թվականի առաջնությունը:
«Ես հավատում եմ «Մոնակո» նախագծին: Ցանկանում եմ այստեղ մնալ և խաղալ Չեմպիոնների Լիգայում: Կհզորացնենք թիմի կազմը, որպեսզի պատրաստ լինենք ցանկացած մրցաշարի»,- Goal. com-ը մեջբերում է Ֆալկաոյի խոսքերը: