Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցներով մայրաքաղաքում իրականացվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման ծրագիր՝ ընդհանուր 26.3 միլիոն եվրո արժեքով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընթացող աշխատանքներին այսօր հետևել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Ծրագիրը ընդհանուր առմամբ ընդգրկում է 5 վարչական շրջան՝ Շենգավիթ, Դավիթաշեն, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա: Այստեղ կառուցվելու են տարբեր տրամագծերի մոտ 94 կմ ջրատարներ, մասնավոր սեկտորի հատվածներում կփոխարինվեն շուրջ 6000 միացումներ, ավելի քան 23 փողոցներում կվերականգնվեն 5.2 կմ երկարությամբ կոյուղագծեր, հիմնական կոլեկտորները:
Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է Աէրացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերականգնում, իսկ երրորդ փուլում նախատեսվում է իրականացնել օրվա կարգավորիչ ջրամբարների հեռակառավարում: Ընդհանուր առմամբ աշխատանքները կավարտվեն 2016-ի ամռանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: