Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլի կարծիքով` ազգային թիմը լուրջ փոփոխությունների կարիք չի զգում:
«Ես հեղափոխությունների կողմնակից չեմ: Մարդիկ միշտ փոփոխություններ կատարելու կոչ են անում, երբ մեծ հաջողությունների հասած թիմը առանց տիտղոսների է մնում: Սակայն ինձ համար ամենակարևորը փորձն է, որ թիմը ձեռք է բերել նախկին հաղթանակների ժամանակ:
Փոփոխությունները պետք է ճիշտ կատարվեն: Չի կարելի փլուզել այն, ինչի արդեն հասել ենք: Պետք է խուսափել սխալ որոշումներից: Կարծում եմ` հավաքականի կազմը շատ լավն է և թիմը հեղափոխության կարիք չի զգում»,- Marca-ն մեջբերում է Պույոլի խոսքերը: