Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը համալրել է թիմի կազմը:
Խամեսը ստորագրել է 6 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Շնորհանդեսը տեղի կունենա այսօր երեկոյան:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ»-ը «Մոնակո»-ին վճարել է 80 մլն եվրո: Ռոդրիգեսը ստանալու է 7 մլն եվրո տարեկան աշխատավարձ ու իր նոր ակումբում կրելու է 10 համարի մարզահագուստը: