2014թ. սեպտեմբերից Վրաստանը ծրագրում է մասնակի այցագրային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ: Ինչպես REGNUM-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից, հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք կժամանեն Վրաստան կարճ ժամանակով զբոսաշրջային նպատակով, կգործի գործող առանց այցագրային ռեժիմը: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք երկիր կգան ավելի երկարատև ժամկետով՝ բիզնեսի կամ ուսման նպատակով, նրանց համար կսահմանվի այցագրային ռեժիմ:
Վրաստանի ԱԳՆ-ում բացատրել են, որ այցագրային ռեժիմի նմանատիպ փոփոխություններ կգործեն նաև մի շարք այլ երկրների նկատմամբ, սակայն այդ պահին դեռ չեն նշել, թե որ երկրների վրա է տարածվելու նոր կարգը: