Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին մտադիր է շարունակել ելույթն իր ներկայիս ակումբում:
Կիսապաշտպանը բանակցություններ էր վարում «Նյու-Յորք Սիթի»-ի հետ ու մոտ էր այդ ակումբ տեղափոխությանը: Այնուամենայնիվ, նա կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ առանձնազրույցից հետո որոշել է մնալ «Բարսելոնա»-ում:
Հուլիսի 24-ին Չավին կմիանա թիմին: Էնրիկեն նշել է, որ հույսեր է կապում Չավիի հետ և նրան ներկայացրել իր պահանջները, որից հետո կիսապաշտպանը փոխել է որոշումը: