Այսօր երկկողմանի համաձայնությամբ «Շիրակ»-ը խզել է պայմանագիրը դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ:
Նշենք, որ Բեգլարյանի հետ պայմանագիրը ստորագրվել էր հունիսին 23-ին: Արսեն Բեգլարյանը «Շիրակ»-ի հետ մասնակցեց մի քանի ընկերական հանդիպումների և պաշտպանեց թիմի դարպասը Եվրոպա լիգայի Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ առաջին հանդիպմանը:
Մի քանի օր անց «Շիրակ»-ը կներկայացնի նոր դարպասապահի: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ»-ի մամլո ծառայությունը: