Ֆուտբոլի Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Մադրիդում է և այս րոպեներին բուժզննում է անցնում: Դրանից հետո նա պայմանագիր կստորագրի «Ռեալ»-ի հետ ու կներկայացվի որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ:
Խամեսն իր նոր ակումբում հանդես է գալու 10 համարի մարզահագուստով:
Պայմանագիրը կգործի 6 տարի, իսկ կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո: «Արքայական ակումբ»-ը Ռոդրիգեսի տրանսֆերի դիմաց կվճարի 80 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը ճանաչվել է «Մունդիալ-2014»-ի լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գոլ: