Մյունխենի «Բավարիա»-ի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, ով 24 մլն եվրոյի չափով հարկերի վճարումից խուսափելու համար ազատազրկվել է 3.5 տարով, բանտախցից տեղափոխվել է հիվանդանոց:
Հյոնեսը սրտի սուր ցավեր է զգացել: Նրան բանտախուց կվերադարձնեն կազդուրվելուց հետո:
Հիշեցնենք, որ 62-ամյա Հյոնեսը երկար տարիներ եղել է «Բավարիա»-ի նախագահը: Նրա գլխավորությամբ ակումբը նվաճել է բազմաթիվ տիտղոսներ: