Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

«Մենք գոյություն չունենք, քարտեզի վրա ջնջված ենք». Ղարաբաղ կոմիտեի անդամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը:

Պարոն Ղազարյան,3.5տարի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց Մաքսային, ապա նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու ցանկության մասին: Ի՞նչ կկորցնի կամ գուցե կշահի Հայաստանն այդ միությանն անդամակցելուց հետո:

Վերջին մի քանի տարիների ներքին քաղաքականության արդյունքն է, որ ի վերջո՝ եկանք-կանգնեցինք այդ վիճակի առաջ: Ստացվում է, որ անելանելիությունից դրդված էր, որ սեպտեմբերի 3-ի «վճիռը» կտրուկ փոխվեց:

Հիմա էլ արդեն անորոշ վիճակ է՝ Արևմո՞ւտք գնանք, թե Արևե՞լք.անկեղծ ասած՝ ես դա էական չեմ համարում, որովհետև, ցավոք, երկու դեպքում էլ մենք փխլված վիճակում ենք լինելու: Մեզ համար հարցերի հարցը մեր ներսը հավաքելն է, մենք հիմա փռված վիճակում ենք: Բոլոր ոլորտներումհամատարած, մեղմ ասած, բարձիթողի վիճակ է, ոլորտներ էլ կան, որ «բեսպրեդել» է՝ մարդը, քաղաքացին գոյություն չունի, և սա է պատճառը, որ հասել ենք այդ անորոշությանը:

Մեր ներսում կան խմբեր, որոնք ջերմորեն պաշտպանում են ԵվրԱզԷՍ-ի կայացումը, ոմանց կարծիքով էլ՝ քանի որ դա չի կայանալու, մեր ապագան Արևմուտքն է: Ես, անկեղծասած, այդպես չեմ համարում. մեր ապագան մեր ժողովրդի պոտենցիալի հավաքագրումն է.դա հնարավոր է անել: Երբ այդ հավաքագրումն իրականացնենք, այս անորոշությունն էլ կանցնի, մշուշից դուրս կգանք: Հայ ժողովուրդն ահռելի պոտենցիալ ունի, մենք չենք ճանաչում մեր ժողովրդին, քաղաքական գործիչներ կան, որ ասում են՝ սա է մեր ժողովուրդը, ու դրա համար էլ մեր իշխանությունն այս է:

Պետք է բոլորը ուշքի գան, սթափվեն՝ վաղն իրենց «Սիթի»-ները մարդ չի մտնելու, մի քանի հոգի են գծատերերը՝ ուղևոր չեն ունենալու, բոլորով պետք է դա կանխենք: Ես տեսնում եմ՝ ինչպես, մարդկանց էլ եմ տեսնում, ովքեր կան ու պատրաստ են: Հայաստանում հենց այսօր էլ կան մարդիկ, որ ամեն ինչ տեսնում ու գիտակցում են: Խնդրեմ՝ վերջին շարժումները քաղաքացիական ոլորտում.դա մի հսկայական պոտենցիալ է, իրենք էլ կարող են գնալ, բայց չեն կարող ու չեն ուզում գնալ:

Կա մարդկանց մի հսկայական խումբ, որոնք դեռ սիրում են այս երկիրը:Մենք այդ սերը պետք է վերականգնենք,և դա կլինի լուծումը: Այն ժամանակ նոր կմտածենք՝ Արևմուտքո՞ւմ լինենք, թե՞ Արևելքում: Տա Աստված՝ այդ ԵվրԱզԷՍ-ը կայանա, որովհետև միաբևեռ աշխարհը շատ վտանգավոր է, որովհետև այն կարող է սկսել այդ բեսպրեդելը, գոնե մեկը մյուսին փոխադարձ զսպաշապիկ կհագցնի: Բայց, հավանաբար, չի կայանա:

Մեր շարժիչը հիմա փողն է, դա խժռում է մեր ապագան: Սա էլ է լուծելի. լուծենք, հետո կտեսնենք՝ ուր ենք գնում, կամ գուցե իրենք մեզ խնդրեն գնալ: Հիմա մենք գոյություն չունենք, քարտեզի վրա գոյություն չունենք:

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այս վիճակի համար, իշխանություններից զատ, մեղավորություն չունե՞ն ընդդիմադիր ուժերը:

Իհարկե, ես էլ մեղավորություն ունեմ՝ բոլորս մեղավորություն ունենք: Բայց առաջին հերթին իշխանությունն է մեղավոր: Երբ 2007-ի հանրահավաքները սկսվեցին՝ մի դրվագ պատմեմ… Էջմիածնում հանրահավաքին երկու գեներալների տղաները նախ՝ խոչընդտում էին, հետո վախվորած վիճակ ստեղծում:Այդ օրը ելույթ ունենալու ցանկություն չունեի, բայց բարձրախոսը վերցրի ու ասացի՝ տղերք, գնացեք Մանվելին ու Սեյրանին ասեք, որ երբ իրենք գնացին կռվելու, իրենց կողքին Էջմիածնից «դուխով» տղերք էին, հիմա որ վախեցնում են ժողովրդին՝ վաղը որ իրենց տղերքը գնան կռվելու, ո՞վ է կողքներին լինելու: Վախեցնելով, վախի մեջ պահելու պատճառով մարդիկ թողնում-գնում են երկրից:

Ի՞նչ անել այդ դեպքում, ի՞նչ ելքեր եք տեսնում:Քաղաքացիական հասարակությունն ակտիվ է տարբեր կետերում, բայց ո՛չ նրանք, ո՛չ էլ խորհրդարանական ուժերը իշխանափոխության պահանջ չեն դնում:

Տեսնում եմ մարդկանց խումբ, տեսնում եմ ձգտում, ի վերջո՝ գալուէ այդ օրը, մարդիկ կազմակերպված դուրս են գալու: Շատ ցանկալի կլիներ, որ իրավիճակի ռեալ գիտակցություն ունենա նաև իշխանությունը: Ընդունենք՝ իրենք ճիշտ են, ինֆորմացված են ու ավելին գիտեն,բայց արդյունքում երկիրը դատարկվում է:Եթե չգան այդ գիտակցության, այսպես երկար շարունակվել չի կարող:

Իրե՞նք գան գիտակցության, թե՞ գուցե ինչոր մեթոդներով ժողովուրդը հասկացնի:

Այս ժողովուրդը միշտ եկել է հրապարակ, մենք ընտիր ժողովուրդ ունենք: Թող մտածեն, թե ում են ուզում հպատակ դարձնել:

Գուցե այդ հրապարակ եկող ժողովուրդն է՞լ է հիասթափվել:

Մարտի 1-ին ի՞նչ եղավ, բայց էլի չի վախենում, գալիս է:

Անվստահությո՞ւնը, թե՞ առաջնորդների պակասն է, որ քիչ մարդ է հիմա փողոց դուրս գալիս:

-Նաև արտաքին աշխարհի՝ թե Մոսկվայի, թե Բրյուսելի մեղավորությունն է: Ի՞նչ տեղի ունեցավ 2008 թվականի ընտրություններից հետո. Բրյուսելն աչքերը փակեց ընտրակեղծիքների վրա, Մոսկվան աչքեը փակեց: Տեղի ունեցավ մարտի 1: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք նաև նրանց հասկացնել, իշխանությունն էլ՝ մեզ հետ միասին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում