Ռուսաստանը զինում է Դոնեցկի և Լուգանսկի ահաբեկիչներին, նշանակում է՝ Ռուսաստանն աջակցում է ահաբեկչությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Նա նշեց, որ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. այն ահաբեկիչները, որոնք կան Դոնեցկում, պետք է ստանան միջազգային ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Նրա խոսքով՝ հետևաբար երկիրը, որն աջակցում է անջատողականներին կամ ահաբեկիչներին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, ևս պատասխանատվություն է կրելու: «Ներկայումս Ռուսաստանն ահաբեկիչներին զինում է, նշանակում է՝ Ռուսաստանն աջակցում է այս ամբողջ գործընթացին, որը ներկայումս ընթանում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում»,- ասաց Իվան Կուխտան: