Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի փոխանցմամբ՝ Խամես Ռոդրիգեսն այսօր ներկայացվելու է որպես «Ռեալ»-ի ֆուտբոլիստ:
Պարբերականի տեղեկություններով՝ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստն իր նոր ակումբում հանդես է գալու 10 համարի մարզահագուստով:
Պայմանագիրը կգործի 6 տարի, իսկ կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 7 մլն եվրո: «Արքայական ակումբ»-ը Ռոդրիգեսի տրանսֆերի դիմաց կվճարի 80 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը ճանաչվել է «Մունդիալ-2014»-ի լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գոլ: