Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ հանդիպումը: Այն, հիշեցնենք, կայանալու է օգոստոսի 12-ին:
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմին Ռոնալդուն կմիանա հուլիսի 26-ին: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հայտնել է, որ պետք է այնպես նախապատրաստվի գալիք մրցաշրջանին, որ վերջնամասում խուսափի վնասվածքներից:
Հիշեցնենք` Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել` արժանանալով «Ոսկե գնդակ» մրցանակին: